ծառայություններ

Միջողային դիսկերի ճողվածքների բուժում ոչ վիրահատական մեթոդով

Վերտեբրոլոգիայի և ռեաբիլիտացիոն կաբինետում կիրառվում են ողնաշարի խնդիրներ ունեցող մարդկանց բուժմանն ուղղված բժշկության կարևոր ձեռքբերումները։ Մասնավորապես, վերջին սերնդի DRX9000 տեխնոլոգիայի միջոցով վակումային էֆֆեկտի հաշվին կատարվում է ճողվածքների փոքրացում և նյարդաթելերի ազատում ճողվածքի սեղմումից: Դա միակ տեխնոլոգիան է, որը թույլ է տալիս ողնաշարային ճողվածքները բուժել ոչ վիրահատական եղանակով: Այն ազդում է կոնկրետ տեղային հատվածի վրա, ձգման ուժը և անկյունները վերահսկվում են համակարգիչների միջոցով՝ բանիմաց մասնագետների անմիջական մասնակցությամբ: Եթե վիրահատությունից հետո առաջանում են հիվանդների աշխատունակության հետ կապված խնդիրներ, ապա ճողվածքների այս արդյունավետ, ճշգրիտ և անվտանգ մեթոդով բուժումից հետո հիվանդները լիարժեք կյանքով են ապրում` զերծ մնալով ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումներից և արագ ապաքինվում:

Բուժական մերսում

Մերսումը բժշկագիտության ինքնուրույն ճյուղերից մեկն է, որը նպաստում է մարդու առողջության պահպանմանը, աշխատունակության բարձրացմանը և հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը: Այն իրենից ներկայացնում է մարդու մարմնի մակերեսի տարբեր հատվածների վրա հատուկ հնարքների տարբերակված մեխանիկական և ջերմային ազդեցություն: Բուժական մերսումն արդյունավետ բուժման մեթոդ է, որը կիրառվում է տարբեր վնասվածքների և հիվանդությունների ժամանակ: Բուժական մերսումը կիրառելիս հաշվի է առնվում հիվանդության տեսակը, ծանրության աստիճանը, մերսվողի տարիքը և սեռը:

Կինեզիոթերապիա

Վերջին տարիներին կինեզիոթերապիան ստացել է լայն գործածում, որպես մարդու բուժական ֆիզկուլտուրայի ձևերից մեկը: Կինեզիոթերապիան հենաշարժիչ համակարգի կազդուրումն է շարժման, վարժությունների և մեխանոթերապիայի կիրառման միջոցով:

Ռեֆլեքսոթերապիա

Ռեֆլեքսոթերապիան արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն մարմնի մակերեսի կենսաբանական ակտիվ կետերի վրա ֆիզիկական ազդեցության մեթոդ է: Այդպիսի ազդեցության շնորհիվ առաջանում է ազդակ, որը հաղորդվում է համապատասխան նյարդային կենտրոնին, իսկ նա իր հերթին ազդակը հաղորդում է համապատասխան վնասված օրգանին՝ ակտիվացնելով ինքնավերականգնման մեխանիզմը: Ռեֆլեքսոթերապիան մարդու մարմինը դիտարկում է որպես մեկ միասնական փոխկապակցված համակարգ: Այդ իսկ պատճառով համակարգի մեկ մասում խախտումը բերում է այլ մասերի խախտման: Հիմնական ուշադրությունը բևեռվում է մարմնի` մի քանի էներգոհամակարգերից կազմված էներգետիկ կառուցվածքին: Ռեֆլեքսոթերապիայի կիրառման շրջանակը բավականին լայն է:

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան ախտորոշիչ և բուժական մանուալ հնարքների համակարգ է, որն ուղղված է հենաշարժիչ համակարգի գործունեության խանգարումների վերհանմանն ու բուժմանը: Վերջիններս դրսևորվում են հոդերի ֆունկցիոնալ շրջափակմամբ, հիպերմոբիլությամբ և մկանների դիսբալանսի ձևով:

+374 93 977759, +374 10 202469

Կոնտակտային տվյալներ