Ռեֆլեքսոթերապիա

Ռեֆլեքսոթերապիան արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: 

Այն մարմնի մակերեսի կենսաբանական ակտիվ կետերի վրա ֆիզիկական ազդեցության մեթոդ է: Այդպիսի ազդեցության շնորհիվ առաջանում է ազդակ, որը հաղորդվում է համապատասխան նյարդային կենտրոնին, իսկ նա իր հերթին ազդակը հաղորդում է համապատասխան վնասված օրգանին՝ ակտիվացնելով ինքնավերականգնման մեխանիզմը:

Ռեֆլեքսոթերապիան մարդու մարմինը  դիտարկում է որպես մեկ միասնական  փոխկապակցված համակարգ: Այդ իսկ պատճառով համակարգի մեկ մասում խախտումը բերում է այլ մասերի խախտման: Հիմնական ուշադրությունը բևեռվում է մարմնի` մի քանի էներգոհամակարգերից կազմված էներգետիկ կառուցվածքին: 

Ռեֆլեքսոթերապիայի կիրառման շրջանակը բավականին լայն է:

Ռեֆլեքսոթերապիայի ցուցումները.

         

  • նյարդաբանական հիվանդություններ. մասնակի կաթված, կաթված, դիմային ու եռորյակ նյարդի բորբոքում, օստեոխոնդրոզի դեպքում ռադիկուլյար համախտանիշ, ուղեղի կաթված և այլն,

  • հենաշարժողական համակարգի հիվանդություններ՝ արթրոզ, արթրիտ, ողնաշարային հիվանդություններ,

  • ալերգիկ վիճակ, բրոնխային հեղձուկ և ասթմատիկ բրոնխիտ, մաշկային ալերգիկ երևույթներ,

  • քրոնիկ սթրես, հոգնածություն, իմունիտետի անկում,

  • ստամոքսի խոցային հիվանդության և տասներկումատնյա աղիքի բուժում, լեղուղիների դիսկինեզիա, ենթաստամոքսային գեղձի և բարակ ու հաստ աղիների բորբոքում,

  • գինեկոլոգիական, էնդոկրին և մաշկաբանական հիվանդություններ:

+374 93 977759, +374 10 202469

Կոնտակտային տվյալներ